ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ճանապարհային վճարը: Եվ ընդհանրապես, ովքե՞ր են համարվում ճանապարհային վճար վճարողներ:

Վահան Բադալյան (38 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ ճանապարհային վճար վճարողներ են համարվում՝ տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ նույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Իսկ ինչ վերաբերում է վճարողներին, ապա նշենք, որ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք, որ այս հարցի պատասխանը հանգամանորեն ներկայացված է: Մնում է, որ վճարողները ժամանակին եւ անհրաժեշտ չափով կատարեն դրանք:




Լրահոս