Էրդողանին մեղադրում են պատմության չիմացության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք լրագրողը պատմության դաս է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով հիտլերյան Գերմանիան նախագահական արդյունավետ համակարգ է անվանել, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Hurriyet պարբերականի հոդվածում լրագրող Մեհմեդ Յըլմազը գրում է, որ պատմական փաստերն ու միջազգային հարթակում ժամանակակից դրությունը չեն համախատասխանում Թուրքիայի նախագահի նկարագրածին:

Հոդվածի հեղինակը կարծում է, որ Էրդողանը սխալ էր, երբ պարզաբանում էր Թուրքիայում նախագահական կառավարման կարգի անհրաժեշտությունը: Թուրք լրագրողը նշում է, որ Եվրամիության 28 անդամ երկրներից միայն Կիպրոսը ունի նախագահական համակարգ, Ֆրանսիան՝ կիսանախագահական համակարգ, իսկ մնացած երկրներում՝ խորհրդարանական համակարգ է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ Հիտլերի ղեկավարած Գերմանիան նախագահական արդյունավետ համակարգ էր անվանել: Ավելի ուշ երկրի կառավարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նախագահի խոսքը սխալ էր մեկնաբանվել:




Լրահոս