«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մ. Գալյուչենկոն նամակ էր ուղարկել ՌԴ նախագահին՝ նրան տեղեկացնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պուտինի անվան տակ թաքնվելով, թալանել է սեփական ժողովրդին եւ փոքրիկ երկրից միլիարդներ դուրս տարել: Հիմա այդ գործը գտնվում է ՌԴ գլխավոր դատախազությունում: Ի՞նչ տեղեկություններ են հասել ՌԴ նախագահին Ռուսաստանի գլխավոր դատախազության վարույթում գտնվող այդ գործի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Այս պահին մենք այդպիսի ինֆորմացիայի չենք տիրապետում: ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասությունների մեջ չի մտնում քրեական գործերի հետաքննությունը եւ գործունեության ստուգումը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, նրանց բիզնես կապերի եւ հնարավոր կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ…»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ