ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ապրիլի 23-ին արձակված կրակոցներից հետո տեւական լռություն պահպանած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին: Հիմա Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական: Ի պատասխան այս հարցի՝ Գրիգորյանն ասել է, որ պատգամավոր է: Իսկ թե ինչ ունի կիսելու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, Գրիգորյանն այսպիսի պատասխան է տվել. «Բացարձակ կիսելու բան չունենք: Իմ ու Ձեր ասած մարդու միջեւ 2008թ. քաղաքապետի ընտրություններից հետո լարվածություն կար, քաղաքական մրցակցություն: Դրանից հետո ինչքան առիթ եմ ունեցել մշտապես տեսնել եւ ասել, որ բացարձակապես խնդիր չունեմ իրենց հետ, թշնամանք եւս: Ընտրություններն անցել գնացել են: Մի խոսքով, կոչ եմ արել հանգստություն պահպանել»:




Լրահոս