Նավթի համաշխարհային գների աճի ֆոնին դոլարը ռուբլու նկատմամբ թուլացրել է դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նավթի համաշխարհային գների աճի ֆոնին Մոսկովյան բորսայում դոլարը ռուբլու նկատմամբ թուլացրել է դիրքերը:

Սակարկությունների մեկնարկին դոլարն արժեր 73.081 ռուբլի: Երեւանի ժամանակով ժամը 11:30-ի դրությամբ դոլարն արժեր 73.0 ռուբլի: Դա մոտ 7 կոպեկով էժան է նախորդ բորսային փոխարժեքից, որը գրանցվել էր դեկտեմբերի 30-ին:

Եվրոյի փոխարժեքը նույնպես նվազում է: Երեւանի ժամանակով ժամը 11:30-ի դրությամբ եվրոն 80 ռուբլուց էժան էր եւ վաճառվում է 79.7 ռուբլու սահմաններում, հայտնում է ՌԲԿ-ն:




Լրահոս