Ահաբեկիչները մեծ նշանակություն են տալիս թվերին. ի՞նչ է սպասվում հունվարի 15-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդերիկ Վան Լևը նախազգուշացրել է հունվարի 15-ին սպասվող ահաբեկչությունների մասին. «Մենք գիտենք, որ ահաբեկիչները մեծ նշանակություն են տալիս թվականներին, և հունվարի 15-ը Բելգիայի համար խորհրդանշական մեծ նշանակություն ունի»,-ասել է դատախազը: Վերջինիս փոխանցմամբ՝ բելգիական հատուկ ծառայությունները միջոցառումներ են ձեռնարկում հարձակումները կանխելու համար:

2015 թվականի հունվարի 15-ին Բելգիայի հարավ-արևելքում ոստիկանությունը խոշոր հակաահաբեկչական գործողություն էր իրականացրել, որն ավարտվել էր ծայրահեղական խմբավորման անդամների հետ փոխհրաձգությամբ: Արդյունքում երկու ծայրահեղականներ սպանվել էին, 8-ը՝ ձերբակալվել ու կալանավորվել։ Բելգիայում մեղադրանք է առաջադրվել Փարիզի ահաբեկչությունների գործով 10 կասկածյալների:




Լրահոս