Ինչո՞ւ ոչնչացվեց մեծ աղմուկ հանած Չինաստանի 36-մետրանոց արձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Խենան շրջանում ոչնչացրել են Մաո Ցզեդունի 36-մետրանոց արձանը, որի կառուցումն ավարտվել էր հունվարի 5-ին, գրում է lenta.ru-ն:

Տեղի պաշտոնյաների խոսքերով՝ հուշարձանը ոչնչացնելու պատճառն անհասկանալի է: Bangkok Post-ի վարկածի համաձայն՝ նախագիծը չի ստացել կառավարության կողմից հարկավոր հավանությունը, միևնույն ժամանակ չի նշվում, թե ինչու դրա ստեղծողները չեն խորհրդակցել երկրի ղեկավարության հետ աշխատանքները սկսելուց առաջ:

Ոսկեգույն ներկով ծածկված բետոնից և պողպատից հուշարձանի կառուցման վրա ծախսվելէ երեք միլիոն յուան (մոտ 460 հազար դոլար): Գումարը հավաքել են գյուղի բնակիչները, որի մոտակայքում էլ տեղադրվել է արձանը: Ենթադրվում էր, որ հուշարձանը կկարողանա զբոսաշրջիկների գրավել տարածաշրջան:

Մեկնաբանելով արձանի հայտնվելու մասին նորությունը՝ չինական սոցցանցերի օգտատերերը ծաղրում էին բետոնե Մաոյի լուսանկարները և գրում, որ հուշարձանը նման չէ պետական գործիչին:




Լրահոս