Հայկական զինուժը ոչինչ անպատասխան չի թողնի. ՀՀ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանին իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի իշխանությունը: Այս առնչությամբ  ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է.

«Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական Զինված ուժերը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:




Լրահոս