Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի պայթյունն իրականացրել է սիրիացի մահապարտ ահաբեկիչը, փոխանցում է Reuters-ը:
«Ես քննադատում եմ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը կազմակերպել է սիրիացի մահապարտ ահաբեկիչը»,-հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով 10 մարդ է զոհվել:
Ստամբուլի տվյալներով՝ պայթյունը կարող էին կազմակերպել «Իսլամական պետության» զինյալները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան