Այսօրվա խնդիրներին արձագանքողներն ու գաղափարներ տվողները հորինած աշխարհում են ապրում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հայ մտավորականների մեծ մասի համար իրենց սեփական «դերն ու նշանակությունը» առաջնային և ամենակարևոր խնդիրն է. նրանք սովորաբար զանգում են խմբագիրներին և ասում. «Պողոսը մի սիրուն հոդված է գրել իմ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ես իրեն, իհարկե, ոչ մի բան չեմ խնդրել։ Պարզապես այդ մարդն իր սրտից բխած խոսքն է ասել»։ Իրականում նա, իհարկե, խնդրել է, որ իր մասին գրեն, մեկ-երկու ամիս շարունակ հիշեցնում էր իր ծննդյան օրը, և շատ հավանական է՝ մասնակցել է գովաբանական տեքստը կազմելու գործընթացին, որպեսզի ոչ մի փշուր չկորի իր «դերից ու նշանակությունից»։

Ես գիտեմ մի այդպիսի խորհրդահայ մտավորականի, որը, իմանալով, որ մի գիտնականի մասին գեղարվեստական գրքում իր լուսավոր կերպարը չկա, պահանջել է այդ գիրքը վառել։ Ես գիտեմ մարդկանց, որոնք տարիներ շարունակ պատմում են ՝ «մի անգամ Կարեն Սերոբովիչը (Ռոբերտ Սեդրակովիչը, Սերժ Ազատիչը) ինձ կանչել էր իր մոտ և ասել…»։

Նույն սերիայից է, երբ որևէ մեկը մի հոդված է գրում և պահանջում է այն տպագրել մի քանի լրատվամիջոցում։ Իբր՝ իր մտքերն այնքան դարակազմիկ են, որ մեկ լրատվամիջոցը դրա համար քիչ է։ Ինչու եմ ես այդ ամենի մասին հիշում։ Որովհետև նրանք, ովքեր պետք է արձագանքեն մեր երկրի այսօրվա խնդիրներին, ովքեր պետք է հասարակությանը գաղափարներ տան և նպաստեն հասարակական ստանդարտների ձևավորմանը, ապրում են ինչ-որ հնարած, դատարկ, ունայն աշխարհում և զբաղված են անիմաստ գործերով։

Լավ նորությանն այն է, որ այդ սերունդը կամաց-կամաց հեռանամ  է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս