Այսօր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական զեկույցների քննարկմանը, ասաց որ առաջին անգամ չէ, որ զեկույցները փայլում են իրենց հակահայկականությամբ:
«Հայկական կողմը, կարծում եմ, ինչ կարող է անել, անում է, անելու է, և այստեղ կարևոր է հասարակության աջակցությունը»,- ասաց նա:
Վերջինս հայտնեց, որ այդ հակահայ բանաձևերի դեմ ստորագրահավաք է կազմակերպվում:
Մանոյանի խոսքով` հայկական պատվիրակությունը կարող է ավելի մեծ արդյունքի հասնել, եթե ԵԽԽՎ-ում ավելի շատ պատգամավորների հետ աշխատի, և մինչ գնալը պատվիրակության անդամների հետ աշխատանք տարվի։
«Ուղղակի այս որոշումը հարցի վրա դրական ազդեցություն չի կարող ունենալ, սակայն բացասական ազդեցություն կունենա, ինչը կխրախուսի Ադրբեջանին՝ շարունակել իրենց կամայական կեցվածքը: Անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը, եթե հարգում է իրեն, թույլ չտա, որ ծախու ապրանք դառնա Ադրբեջանի ձեռքին»,- հավելեց նա: