H1N1 վիրուսից Թուրքիայում 27 մարդ է մահացել: Եվս մի քանի մարդ մահացել է H2N2 վիրուսից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն: Նա հայտարարել է, որ չնայած դրան` երկրում համաճարակի սպառնալիք չկա:
Հավելենք, որ «խոզի գրիպ»-ից մահվան դեպքեր են գրանցվել նաև Վրաստանում: Այնտեղ մահացածների թիվը երեքն է: Վրաստանի պատկան մարմինները ևս հայտնում են, որ երկրում համաճարակի վտանգ չկա։