ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Արմաստ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի հունվարի 19-ի որոշմամբ` ուժը կորցրած են ճանաչվել «Արմաստ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փ., 41ա հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 248 լիցենզիան (տրված` 29.12.2011թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«Արմաստ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուց ելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:




Լրահոս