ԻՊ տարածած տեսանյութը չի վախեցնի Ֆրանսիային. Օլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է ավելի վաղ ջիհադիստների տարածած տեսանյութը, որում վերջիններս ներկայացրել են Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներին. փոխանցում է Europe 1-ը:

«Մեզ ոչինչ չի վախեցնի, ոչ մի սպառնալիք չի ստիպի Ֆրանսիային կասկածել նրանում, թե ինչպես պայքարել ահաբեկչության դեմ»,-հայտարարել է Օլանդը:

Ավելի վաղ «Իսլամական պետության» մամուլի կենտրոնը տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացրել էր 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներին:

Տեսանյութում սպառնալիքներ են հնչել նաև Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հասցեին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս