Մայիսի 31-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայցելի Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ՝ հանդիպելու տեղի երեխաների եւ երիտասարդների հետ:
ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ “ՍՕՍ մանկական գյուղեր” հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանի միջեւ:
Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Երիտասարդական խորհրդի անդամները, ովքեր կներկայացնեն խնամքից դուրս գալու հետ կապված իրենց իրավունքներին առնչվող հիմնական հարցերը եւ կծանոթանան, թե ինչ դեր ունի Պաշտպանը այդ խնամքի իրականացման եւ հետագա աջակցության ոլորտում:
Հանդիպման շրջանակներում նախատեսվում է նաեւ այցելություն 1 ՍՕՍ ընտանիք: