Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ:
Նրանց ինքնությունը պարզվել է. 1980 թ. ծնված Սերգեյ Գ.-ն հրազենային վնասվածք էր ստացել նստատեղի շրջանում, իսկ 1969 թ. ծնված Արթուր Թ.-ն՝ աջ ոտքի շրջանում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու համար: Կատարվում է քննություն: