ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո, առաջին անգամ գտնվելով ԱԺ-ում, ստիպված էր կառավարության ծրագրի քննարկումների շրջանակում իշխանությունների հասցեին չորս օր շարունակ լսել ամենասուր քննադատական խոսքեր: Երեկ «Ժողովուրդ»-ը պարոն Սարգսյանից հետաքրքրվեց` արդյոք ծանր չէր միանգամից այդքան քննադատություն լսելը: «Նորմալ քաղաքական գործընթաց է: Քաղաքականության մեջ ե՛ւ ծանր է լինում, ե՛ւ թեթեւ: Այնպես որ, նորմալ եմ տանում»,-ասաց նա:
ԹԵԹԵՎ Է ՏԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ