«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Էվերթոն»-ի դեմ հանդիպման վերջնամասում:
Թիմի պաշտպան Ռամիրո Մորին հրել է բելգիացի ֆուտբոլիստին, վերջինս վայր է ընկել և վնասել ոտքը: «Մանչեսթեր Սիթի»-ի բժիշկները Դե Բրույնին պատգարակով են դուրս բերել խաղադաշտից: