Գերմանիայի քաղաքացիների առնվազն 40%-ը կցանկանար, որպեսզի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարական տար՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից փախստականների ընդունման իր քաղաքականության պատճառով: Այս մասին վկայում են Focus ամսագրի համար INSA հարցման արդյունքները:
Եվս 45,2%-ը համարում են, որ փախստականների հարցում Մերկելի գործողությունները չեն կարող նրա հրաժարականի պատճառ հանդիսանալ:
Ավելի վաղ Մերկելի համախոհ, Բավարիայի վարչապետ և Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը Մերկելին ուղղված սպառնալիքներով նամակում խոստանում էր դատել կանցլերին, եթե փախստականների հոսքը չդադարեցվի:
2015թ. Գերմանիան մոտ 1,1 մլն փախստական է ընդունել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան