«Չելսի»-ն և «Ատլետիկո»-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Չելսի»-ն և «Ատլետիկո»-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: Ինչպես հայտնում է The Sun-ը, լոնդոնցիները պատրաստ են վերադարձնել հարձակվող Դիեգո Կոստային, ով ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում, ինչպես և ամբողջ թիմը:

Այդ ամենը վերաբերում է նաև Ջեքսոն Մարտինեսի խաղին «Ատլետիկո»-ում, այդ պատճառով էլ մադրիդցիները պատրաստ են բաժանվել նրանից: «Չելսի»-ն հետաքրքրություն էր ցուցաբերել կոլումբիացի ֆուտբոլիստի հանդեպ նաև նախկինում: Այդ պատճառով ակումբները կարող են ֆուտբոլիստների տեղափոխություն կազմակերպել:




Լրահոս