«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր
խմբագիր Թագուհի Թովմասյանին
և անձնակազմին
Շնորհավորում եմ ծննդյան օրվա կապակցությամբ:
Հավատացեք ես միշտ ուրախանում եմ Ձեր և Ձեր երիտասարդ անձնակազմի հաջողություններով: Վստահաբար կարող եմ ասել, որ Ձեր «թիկունքում» կանգնած է Հայաստանի ժողովուրդը: Դուք մեր բոլորին եք և երբեք թույլ չեք տվել որևէ մեկը Ձեզ թելադրի կամ պահանջներ ներկայացնի:
Գիտեմ Ձեր ճանապարհը այնքան էլ «Կանաչ» չի եղել, բայց Աստված է վկա մենք Ձեզ սիրում ենք, հարգում ենք և վստահում ենք: Միշտ Ձեզ հետ, Ձեր համար, Ձեր թիկունքին անաչառ կանգնած: Լինելով անկախ օրաթերթ Դուք ժամանակին Ձեր խոսքն եք ասել եզդի ժողովրդի ցեղասպանության և Շանգալի ցավի մասին: Ես «Գեղեցիկ» բառեր չգիտեմ, բայց հավատացած եմ, որ դուք միշտ էլ եղել եք անաչառ, ճիշտ, լավագույնն անկախ դրանից դա բոլորին կգոհացնի թե ոչ: Ես ասում եմ ճշմարտությունն այն ուղարկի, պարզություն է և ապացուցման կարիք չունի:
Կրկին անգամ Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր առողջ մտածողության տեր անձնակազմին:
Աստված ապավեն
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան