Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնության հեղինակն ամփոփում է կատարված աշխատանքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փերվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է:  Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 5 ին ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7 -ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանը ընդգծեց, որ նախաձեռնության մասսայական դառնալն իր համար անակնկալ էր:

«Ճիշտ ժամանակին սկսվեց մի նախաձեռնություն, որը մինչ այսօր, չնայած տեմպերը դանդաղում են, առաջընթաց ապրում է: Անցած տարվանից մեր շուկայում գործող բբջային օպերատորներից մեկն էլ միացավ այս ծառայությանը և կարճ հաղորդագրությունների մի հատվածը մեսրոպատառ հայերենով է», – ընդգծեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս