Թուրքիայում Էգեյան ծովի ափին Հունաստան մեկնող փախստականներով նավ է խորտակվել. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի ափային պահակախմբի ներկայացուցչին:
Պատահարի հետևանքով 22 փախստական է խեղդվել:
2015թ. նոյեմբերին հայտնի է դարձել, որ Հունաստանը մեկ օրում մոտ 400 ներգաղթյալի կյանք է փրկել, ովքեր մեկնում էին Թուրքիա:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 5-ին թուրք-սիրիական սահմանին մոտ 15 հազար ներգաղթյալ է ժամանել: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ թուրքական կողմը կշարունակի փախստականներ ընդունել Սիրիայից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան