Հուշատախտակներ` գիտության և մշակույթի ոլորտի երախտավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:

Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև միջնադարի հայ գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի գլխավոր մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի, ականավոր պատմաբան, ակադեմիկոս և քարտեզագիր Սուրեն Երեմյանի, լուսանկարիչ Գաբրիել Խանոյանի, ականավոր պատմաբան, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի և քանդակագործ Խաչատուր Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշում է կայացրել «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը տրամադրված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:




Լրահոս