Հանդիպում, որի մասին բոլորը լռում են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստան ժամանած Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը բրիտանական դեսպանատանը (Շվեդիան Հայաստանում դեսպանատուն չունի) հանդիպում է ունեցել նաև ՀՀ ընդդիմության հետ, որի մասին բոլորը լռում են։ Ընդ որում, ընդդիմադիրների ցանկն էլ բավականին հետաքրքիր է եղել, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյան, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյան, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյան, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան։ Առնվազն տարօրինակ չէր տիկին Մարգոտի հետ հանդիպողների ցանկը՝ ոչ Նիկոլը կար, ոչ «Նոր Հայաստանը», ոչ էլ գոնե ՕԵԿ-ը, հարցրինք հանդիպմանը մասնակցած Արմեն Մարտիրոսյանին։ «Էս Երկրում ինձ համար վաղուց ոչինչ այլևս տարօրինակ չէ։ Ի դեպ, մի մոռացեք, որ ես նաև «Նոր Հայաստանի» նեկայացուցիչ եմ»։

Կարո՞ղ է իշխանությունների «մատը խառն էր», որ մնացյալը չկային։ «Ոչ, հրավիրող կողմն է որոշում՝ ում հետ հանդիպել»։ Հանդիպման ընթացքում տիկին դեսպանը հիմնականում լսողի դերում է եղել. Ընտրական օրենսգրքի և ներքաղաքական կյանքի առնչությամբ որոշ ճշտող հարցեր է տվել, ընդդիմադիրները, հատկապես Լևոն Զուրաբյանը, մեր տեղեկություններով, ինչպես կարգն է, մի լավ բողոքել են իշխանություններից, արծարծել են նաև Ղարաբաղի, Եվրաինտեգրման հարցեր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս