Էգեյան ծովում զորավարժությունների ժամանակ հունական ռազմական ուղղաթիռ է անհետացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էգեյան ծովում Լերոս կղզու մոտ զորավարժությունների ժամանակ Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռ է անհետացել, փոխանցում է Pronews.gr-ը:

Ուղղաթիռում 3 մարդ է եղել: Այս մասին հայտնել են ռազմական նավատորմի գլխավոր շտաբում:

Նշվում է, որ ռազմական ուղղաթիռի հետ կապը կորել է գիշերը: Ուղղաթիռի անձնակազմը զորավարժությունների ժամանակ որևէ խնդրի մասին չի հայտնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս