Թուրքիայի հրետանին կրակ է բացել սիրիացի զինծառայողների դիրքերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի տարածքից կրակ է բացվել սիրիացի զինծառայողների դիրքերի ուղղությամբ, ովքեր մարդասիրական օգնություն են տեղափոխում Լաթաքիա, գրում է Lifenews-ը:

Հրետակոծության արդյունքում 1 մարդ է վիրավորվել: Այս մասին հաստատել են նաև հենց տուժածները: Հրետակոծությունը տեղի է ունեցել այն պահին, երբ սիրիացիները մարդասիրական օգնություն էին տեղափոխում խաղաղ բնակիչների համար:

«Կրակ է բացվել Թուրքիայի տարածքից: Նրանք պարբերաբար գնդակոծում են մեր ստորաբաժանումների դիրքերը»,-պատմել է սիրիական բանակի զինծառայող Մուստաֆա Սալեմը:

Տեղի բնակիչները պատմում են, որ արդեն կես տարուց ավել ջուր և էլեկտրականություն չունեն: Քաղաքին հումանիտար աղետ է սպառնում: Զինծառայողները նրանց պարբերաբար մարդասիրական օգնություն են ուղարկում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս