Հոգեբանս ասաց` հենց քեզ մարդ սարքեմ, ինձ ուրիշ հոգեբան պետք կգա. Արթուր Հակոբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերվարածները», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղր», «Նախաճաշ երկուսի համար». սրանք այն նախագծերից են, որոնց շրջանակներում ներկայացել է դերասան Արթուր Հակոբյանը եւ հասցրել հանդիսատեսից կորզել համակրանքի իր բաժինը: Նա խոստովանում է, որ դերասան դառնալու մասին ինքը երազել է վաղ հասակից, սակայն սկզբում ստիպված է եղել աշխատել ընդամենը որպես բեմի բանվոր: Եվ եթե մայրը թատրոնի եւ Արթուր Հակոբյանի միջեւ յուրահատուկ միջնորդ է եղել, ապա հայրը դեմ է եղել, որ որդին դերասան դառնա:

Վերջինս Armlur.am-ին պատմել է, որ ինքը նույնիսկ ստիպված է եղել «փախչել» տանից:

12736684_1125760004130716_397143704_o

Երկար տարիներ է` Արթուր Հակոբյանն իր սիրելի Գյումրիից տեղափովել է մայրաքաղաք: Նա, սակայն, այսօր նշում է, որ այն, ինչին հասել է Երեւանում, կցանականար ունենալ Գյումրիում: Արթուր Հակոբյանը, սակայն, մեզ հետ զրույցում ցավով նկատել է, որ իր սիրելի քաղաքը` համով-հոտով Գյումրին, այլեւս չկա… Դերասանը հաճախ է գնում ծննդավայր, սակայն Վ. Աճեմյանի անվան իր հարազատ դրամատիկական թատրոն չի կարողանում մտնել. կարոտը եւ հիշողությունները խանգարում են նրան:

Արթուր Հակոբյանն իրեն համարում է չենթարկվող դերասան: Այս հանգամանքը, երբեմն խոչընդոտներ է առաջացնում, առաջինը` հենց իր համար:

Չկատարված երազանքների, Արթուր Հակոբյանի «չուզողների», նրա բռնկուն բնավորության ու դրա հետեւանքների մասին առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս