Թուրքիայի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի և աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուի միջև:
Ինչպես գրում է թուրքական Hurriyet պարբերականը՝ Կարո Փալյանը հայտնել է նախարարին այն մասին, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հասցեին սպառնալիքներից հետո այրվել են կուսակցության 300 գրասենյակները: Այդ հայտարարությունը, բնականաբար, դուր չի եկել Սուլեյման Սոյլուին:
Վիճաբանություն է առաջացել, որից հետո նախարարը հայտարարել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության «ահաբեկիչներին» «կկոտրի» «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գլխին: Կարո Փալյանն այդ հայտարարություններին կտրուկ արձագանք է տվել՝ ասելով. «Չափդ ճանաչի՛ր, ես պատգամավոր եմ»: Այդ խոսքերից հետո նախարարը լռել է: