Այսօր առավոտյան Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված Պուրուճ Շիրխանյանը՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Շիրխանյանի որդին՝ Գեորգի Շիրխանյանը՝ հրաժարվելով հայտնել՝ որ հիվանդանոցում է գտնվում մայրը: Գեորգի Շիրխանյանի փոխանցմամբ՝ վրաերթի հետևանքով մայրը կոտրվածքներ է ստացել՝ քթի, կողերի շրջանում, նրա մոտ հայտնաբերվել է արյան զեղում. վիճակը գնահատվում է ծանր:
Նշենք, որ վրաերթի մասին հայտնել է armtimes.com-ը՝ հավելելով, որ «հանցավոր» խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի որդին հարցին՝ հնարավո՞ր է, որ մեքենան դիտավորյալ հարված լինի, պատասխանել է՝ ընթացքը ցույց կտա: