«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարծես վաղուց հայտնի իրողություն է, որ սփյուռքում ՀՀ կառավարությանն ի սպառ չեն վստահում եւ խուսափում են Հայաստանի համար գումար նվիրաբերելուց, անկախ նրանից, թե այն ինչ նպատակով է հավաքվում: Օրերս այս իրողության հերթական խայտառակ փաստն է արձանագրվել ԱՄՆ-ում: Գլենդել քաղաքի «Ալեքս» դահլիճում հունվարի 28-ին «Գրանդ Փարթի» կազմակերպությունը նախաձեռնել է Հայոց բանակի 24-րդ ամյակին նվիրված բարեգործական համերգ, որից գոյացված միջոցները պետք է ուղարկվեին Հայաստան` ՀՀ զինված ուժերին՝ աջակցելու նպատակով բարեգործական ծրագիր իրականացնելու համար: Սակայն մարդիկ չեն գնացել միջոցառմանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ գերթանկարժեք հագուստների «ցուցահանդեսն», ըստ ամենայնի, խանգարել է գործընթացին: Նույնիսկ համերգի կազմակերպիչները չեն կարողացել կազմակերպչական նպատակներով ներդրած իրենց գումարները ետ ստանալ: Համերգի կազմակերպիչների հրապարակած հաշվետվության համաձայն՝ իրենց կազմակերպչական ծախսերը կազմել են 30 հազար 250 դոլար: Իսկ համերգի արդյունքում հավաքվել է 15 հազար 625 դոլար: Ի դեպ, նշենք նաեւ, որ համերգի մասնակիցները ելույթ են ունեցել անվճար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: