Իրաքի դատական իշխանության ներկայացուցիչ Աբդել Սաթար Բերեքդերան հայտարարել է, որ երկրի հակաահաբեկչական օրենքների նորմերի համաձայն՝ յուրաքանչյուրը, ով պլանավորում, ֆինանսավորում կամ օգնում է իրականացնել ահաբեկչական հարձակումները, մահապատժի կենթարկվի:
ԻՊ ահաբեկիչները 2014թ. մասնակցել էին խաղաղ բնակիչների զանգվածային սպանությանը Իրաքում «Սպայքեր» ամերիկյան ավիաբազայի մոտ:
«Դատարանի որոշմամբ՝ 40 ահաբեկիչ է մահապատժի ենթարկվել զանգվածային սպանությանը մասնակցելու համար, միևնույն ժամանակ, նրանցից 7-ն ազատ է արձակվել փաստերի բացակայության պատճառով»,-հայտարարել է դատական իշխանության ներկայացուցիչը:
2015թ. հուլիսի ևս 24 ահաբեկիչ էր սպանվել՝ դեպքի հետ կապված:
Տեղեկությունների համաձայն՝ 2014թ. զանգվածային սպանությանը կարող էր զոհ գնացած լինել մինչև 1700 մարդ: