Հայաստանը Ռուսաստանից վարկով զենք կգնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի հետ համաձայնագիր է ստորագրել՝ Հայաստանին 10 տարով մինչև 200 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին: Այս մասին համաձայնագրի փաստաթուղթը տեղադրված է ՌԴ իրավական տեղեկատուի պաշտոնական կայքում:

Սույն պայմանագրով՝ Հայաստանը Ռուսաստանից գնելու է սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Մասնավորապես՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր , ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, ՌՊԳ -26 նռնականետներ, «Դրագունով» դիպուկահարային զենք, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներային և կապի միջոցներ:

Ամբողջական ցանկն ու համաձայնագիրը տեղադրված են ՌԴ իրավական տեղեկատուի կայքում։

GetImage




Լրահոս