Մեղսունակ ճանաչված մայրասպանը, մոտ 1 ամիս է, հացադուլի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ մայրասպանության մեջ մեղադրվող կալանավոր 45-ամյա Սամվել Դարբինյանը հունվարի 22-ից գտնվում է հացադուլի մեջ:

Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը բավարար է գնահատվում:

Նշենք, որ Սամվել Դարբինյանը մեղադրվում է տարեց մորը սպանելու մեջ: Նա մեղսունակ է ճանաչվել: Ըստ մեղադրանքի՝ որդին չի հանդորժել մոր կշտամբանքները՝ ալկոհոլի չարաշահման հետ կապված:

Դատական քննությունը շարունակվում է:




Լրահոս