2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում փետրվարի 22-23-ը ՊԲ շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, իրականացված միջոցառումների ընթացքում ՊԲ-ի խորացված հրամանատարական կետում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց են կացվել մարզումներ, որոնց ժամանակ իրենց առջև դրված խնդիրների և դրանցից բխող հավանական զարգացումների վերաբերյալ զեկույցներով և առաջարկություններով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների և ծառայությունների պետերը:
Իրականացված մարտավարաշարային պարապմունքների արդյունքում պարզ որոշվել է, որ ինչպես միավորումներն ու զորամասերը, այնպես էլ բանակի ղեկավարման համակարգը ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին և ապահովելու Արցախի անվտանգությունը: