Այսօր՝ հունիսի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխան գյուղում էին հավաքվել նույն գյուղի բնակիչ, հանգուցյալ Միշա Գաբոյանի հարազատները, մտերիմներն ու ընկերնեը, ովքեր երեկ մասնացկել էին նրա թաղմանը, իսկ այսօր տեղի է ունենալու “յոթն ու քառասունքը”։
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, դեռևս անհայտ պատճառներով տան պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մի քանի հոգի կոտրվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Այս պահին գյուղ են ժամանել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության օպերատիվ խումբն ու Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։