Կադիրովը պատրաստ է հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Լուրերի ռուսական ծառայություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է հրաժարական ներկայացնելու ցանկության մասին:

«Ցանկանո՞ւմ եմ արդյոք շարունակել: Ո’չ, չեմ ցանկանում: Այժմ փոխվել են ժամանակները՝ տնտեսական, սոցիալական առումով»,-հայտարարել է Կադիրովը: Նա հավելել է, որ հանրապետությունը կարող են ղեկավարել «առավել պրոֆեսիոնալ մարդիկ»:

«Կարծում եմ, որ ես կատարել եմ իմ պարտքը: Այն մարդիկ, ովքեր առաջնորդում են մեզ, առավել լավ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ հետագա զարգացման համար, որպեսզի չդադարեցվի զարգացումը: Կա թիմ, կա երկրի նախագահ: Ամեն ինչ Ալլահի կամքով է: Ես հետևակ եմ: Եթե ասեն, որ պետք է շարունակեմ ծառայել, ես կշարունակեմ ծառայել»,-եզրափակել է Չեչնիայի ղեկավարը:




Լրահոս