«Թեղուտ»-ի աշխատակիցն ընկել է զետեղարանի մեջ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ Հայկ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲ ընկերության հարստատուցիչ ֆաբրիկայի հանքաքարի պահեստում իր աշխատանքային պարտականությունները կատարող, «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ, Ալավերդի քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանն ընկել է թիվ 3 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:

Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս