Էրդողանը հայտարարել է Սիրիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի անազնիվ գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը անազնիվ են գործում Սիրիայում հրադադարի ռեժիմի հարցում, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ դա թույլ է տալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին «սպանել խաղաղ բնակիչներին»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրն իրավունք ունի ռազամական գործողություններ ծավալել ահաբեկիչների դեմ ոչ միայն Սիրիայում, այլև այլ երկրներում, որտեղ ահաբեկչության իրական սպառնալիք կա:




Լրահոս