Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին վճռորոշ դեր ունենալու համար խաղադաշտում մեծ ծավալի աշխատանք կատարելու կարիք չունի: Արգենտինայի հավաքականի ավագը Չեմպիոնների լիգայի ամենաքիչ վազող ֆուտբոլիստներից երկրորդն է:
Նա ընթացիկ մրցաշրջանում խաղացել է 360 րոպե և այդ ընթացքում անցել 31 625 մետր տարածություն:
Այսպիսով` «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը խաղի ընթացքում վազում է միջինը 7 906 մետր: Այդ ցուցանիշով առաջինն է գերմանական «Վոլֆսբուրգի» պաշտպան Նալդոն՝ 7 357 մետր: