Թենիսիստ Նովակ Ջոկովիչը Դուբայում ընթացքող մրցաշարի ¼ եզրափակչում չի կարողացել ավարտել Ֆելիսիանո Լոպեսի հետ հանդիպումը:
Առաջին սեթում սերբ թենիսիտը զիջել է 3:6 հաշվով, որից հետո չի կարողացել շարունակել մրցավեճը՝ աչքի հետ կապված խնդրի պատճառով:
Վերջին կես տարում սա առաջին դեպքն է, որ Ջոկովիչը չի հաղթում մրցաշարում, որին մասնակցում է: Իսկ վերջին 4,5 տարվա ընթացքում Ջոկովիչը երբեք կիսատ չէր թողել հանդիպումը: