ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն երեկ ընդունեց «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի` Հայաստանում նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամի փոխարեն կազմելու է 45 հազար դրամ: Նկատենք, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը որեւէ ազդեցություն չի ունենալու ՀՀ բնակչության կենսամակարդակի վրա: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձ ստանում է ընդամենը մոտ 160 հազար մարդ, որոնցից 70 հազարն աշխատում է պետական կառույցներում, 90 հազարը` մասնավոր ընկերություններում: Ընդ որում, մասնավոր ընկերությունները սովորաբար թաքցնում են իրենց աշխատակիցների իրական եկամուտները՝ փաստաթղթերում ցույց տալով նվազագույն աշխատավարձ: Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը կազմում է 3 մլն 28 հազար, ապա ստացվում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կազդի բնակչության ընդամենը 2.5 տոկոսի վրա: Իսկ ՀՀ բնակչության 97.5 տոկոսի վրա ԱԺ երեկ ընդունած օրենքը որեւէ ազդեցություն չի ունենա:




Լրահոս