Ճարտարապետական ժառանգության պահպանությունը յուրաքանչյուրի պարտքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին անիմաստ աժիոտաժ է ստեղծվել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անվան շուրջ: Խնդիրը շատ պարզ է՝ ի շահ Ալեքսանդր Թամանյանի է և ի շահ հայ ճարտարապետության հավուր պատշաճի ներկայացման ու հանրահռչակման, ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն՝ արդյունքում ձևավորելով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ-ը:
Այդ կերպ՝ թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա և մշտական ցուցադրություն, և միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ և մասնագիտական վարպետաց դասեր կազմակերպելու սրահ, ի հավելումն՝ ֆոնդերի պայմանները կբարելավվեն:

Բնականաբար, Ալեքսանդր Թամանյանի ժառանգությամբ մտահոգ և թանգարանային գործին գիտակ մարդկանց այսօրինակ գաղափարը կուրախացնի միայն:
Ցավոք, որոշների նպատակը չեղած տեղից մեծ աղմուկ սարքելն է և լավ գաղափարի վրա ստվեր ձգելը: Այդ նպատակը հետապնդողներն են, որ նամակներ հեռվից զրպարտչական ծրագրի իրականացմամբ փորձում են թյուրիմացության մեջ գցել մի կողմից Թամանյանի լոնդոնաբնակ թոռանը, ով երբեք չի եղել Թամանյանի թանգարան-ինստիտուտում, մյուս կողմից՝ ապակողմնորոշել խնդրո առարկա թանգարանի բազում պրոբլեմներին անտեղյակ հանրությանը:

Մեկ բան հստակ է՝ Ալեքսանդր Թամանյանի պատկառելի տարիք ունեցող թոռան՝ Գագիկ Թամանյանի հայաստանյան տեղեկատուները ոչ միայն մտահոգ չեն նրա ժառանգության պահպանմամբ և ներկայացմամբ, այլև Թամանյանի հղացած և ստեղծած կառույցները սերունդներին սրտացավորեն փոխանցողների և պահպանողների դեմ են գործում:
Ճարտարապետական ժառանգության (այդ թվում՝ Ալեքսանդր Թամանյանի) պահպանությունը յուրաքանչյուրի պարտքն է, ինչն այսօր եղած հնարավորությունների մեկտեղման միջոցով՝ թանգարանային պայմանների բարելավմամբ փորձում է հավուր պատշաճի իրականացնել քաղաքաշինության նախարարությունը:




Լրահոս