Ինչու Վոլոդյա Ավետիսյանը զրկվեց Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պահեստազորի փոխգնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2013-ի սեպտեմբերից անազատության մեջ է եւ շինծու մեղադրանքով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից զրկվել է: Բանն այն է, որ Ավետիսյանի ընկերների՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի առաջարկությամբ ԵԴ դիմումի կազմումն ու առաքումը վստահվել է փաստաբան Արա Զաքարյանին:

Սակայն փաստաբանը ԵԴ դիմումն այդպես էլ չի ուղարկել եւ ժամկետները բաց է թողել: Վոլոդյա Ավետիսյանի մյուս փաստաբանը՝ Գագիկ Սարուխանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արա Զաքարյանը դիմումը չուղարկելու վերաբերյալ իրեն ասել է.«Ուղղակի վրիպել եմ, ժամանակն ացել է, չեմ արել»: Այնուամենայնիվ, քաղբանտարկյալի հարազատները հույս ունեն, որ Ավետիսյանը, հնարավոր է նաեւ, վաղաժամկետ ազատվի, քանի որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը միջգերատեսչական հանձնաժողովին դիմում է ներկայացրել, որը կքննարկվի առաջիկա օրերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս