Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանն իրեն աշխատանքի վերականգնելու հայցով դիմել է վարչական դատարան` բողոքարկելով ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստի 570-Ա որոշումը: Հիշեցնենք, որ կառավարության նիստում որպես Էլոյանին աշխատանքից ազատելու համար որոշում կայացնելու հիմք ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը նշել էր աշխատանքից ազատվելու մասին դիմումը: Այնինչ պարզվել էր, որ Էլոյանը նման դիմում չի ներկայացրել: Ասել է թե՝ նրան պաշտոնանկ էին արել ապօրինի կերպով: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց Էլոյանի` վարչական դատարան հայց ներկայացնելու մասին լուրը:
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ