Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի՝ «Ֆիորենտինա»-ի դարպասը խփած պատասխան գոլը համարվում է պատմության մեջ ամենաարագը:
Ա Սերիայի 27-րդ տուրի հանդիպման 7-րդ րոպեին «Ֆիորենտինա»-ի պաշտպան Մարկոս Ալոնսոն բացել է հաշիվը, սակայն ընդամենը 67 վայրկյան անց պորտուգալացի ֆուտբոլիստը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: Այդպիսով, Իգուաինը Ա Սերիայի ռեկորդ է սահմանել: