Թոշակի գնալուց առաջ Երվանդ Զախարյանը հասցրել է զբաղեցնել բոլոր «յուղոտ» պաշտոնները. որքան ունեցվածք ունի նախկին նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի փետրարի 29-ի որոշմամբ` Երվանդ Զախարյանն ազատվել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից, նրան փոխարինել է Լևոն Յոլյանը, ով նախկինում զբաղեցնում էր Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը:

Երվանդ Զախարյանը նախարար է նշանակվել 2014 թվականին`68 տարեկան հասակում: Նա 1992-1994 թվականներին եղել է էներգետիկայի փոխնախարար: Նախկին նախարարը կառավարության այն անդամներից է, ով աշխատանքային հարուստ կենսագրություն ունի և հասցրել է տարբեր պաշտոններ զբաղեցնել: Նա զբաղեցրել է տրանսպորտի նախարարի, 2000-2001թթ.` պետական եկամուտների փոխնախարարի, ապա դարձյալ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնները։

Երվանդ Զախարյանն իր հարուստ աշխատանքային կենսագրությանը հասել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, ով նրան տարբեր «յուղոտ» պաշտոնների էր նշանակել:

2001-ին Ռոբերտ Քոչարյանը Զախարյանին նշանակեց պետական եկամուտների նախարար, իսկ նախարարության լուծարումից հետո՝ Հարկային պետական ծառայության պետ: Նրան այդ ժամանակից համարում էին ինչպես երկրի ամենահարուստ, այնպես էլ ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Իսկ Երևանի քաղաքապետ լինելու տարիներին բազմաթիվ ապօրինություններ կատարվեցին: Եվ, չնայած այս ամենին, նա քաղաքապետի պաշտոնից տեղափոխվեց ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ զբաղեցնելով ղեկավարի պաշտոնը: Իսկ արդեն 2014 թվականին մեկ «յուղոտ» պաշտոնից հետո նշանակվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

2014թ. ապրիլի 30-ին Սերժ Սարգսյանի  հրամանագրով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Ե. Զախարյանի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2013 թվականին 7,2 միլիոն դրամով «Lexus LS 460» մակնիշի ավտոմեքենա է գնել: Նա այդ ժամանակ հայտարարագրել էր 29,8 միլիոն դրամի ունեցվածք և 4,1 միլիոն դրամի աշխատավարձից ստացված եկամուտ: Զախարյանը բանկում ունեցել է 29 մլն 800 հազար դրամ  գումար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս