Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, ով մեղադրվում է ֆինանսական մեքենայության մեջ, ստիպված է եղել ընտանիքի հետ լքել Իտալիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Il Resto del Carlino թերթին:
«Մեր անվտանգությանը վերաբերող հարցը շատ դելիկատ է դարձել թե՛ իտալական, թե՛ թուրքական կառավարության համար»,- ասել է Բիլալ Էրդողանը:
Թուրքիայի նախագահի որդին մեկնել էր Բոլոնիա մոտ մեկ տարի առաջ՝ Ջոն Հոպկինսի համալսարանում դոկտորական թեզին պատրաստվելու համար:
Բոլոնիայում նրան մեղադրում են փողերի լվացման մեջ: Փողերի լվացման մեջ վերջինիս կասկածում է թուրք գործարար Մուրաթ Հական Գյուզանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան