![](https://armlur.am/wp-content/uploads/2016/03/1441952884_1.jpg)
Ուկրաինայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններն անցկացվել են Մարմարի ծովում: Այս մասին ասվում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի Ֆեյսբուքի պաշտոնական էջում, փոխանցում է Korrespondent.net-ը:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում նավերը տակտիկական մանևր են անցկացրել:
«Ուկրաինայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի համատեղ գործողությունների ծրագրի համաձայն՝ նախատեսված են նաև համատեղ բազային ուսումնավարժություններ, ուկրաինական նավերի անձնակազմի նախապատրաստում»,-ասվում է Ուկրաինայի ՌԾՈւ մամուլի հաղորդագրության մեջ:
Նախօրեին ուկրաինական նավերը բարելավել էին փոխազդեցությունը ավիացիոն բրիգադի հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան