ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ովքե՞ր են հողի հարկ վճարողները, եւ ի՞նչը կարող է հողերի հարկման օբյեկտ հանդիսանալ:

Արամ Մխոյան (41 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` հողի հարկ վճարողներ են հողի սեփականատերերը եւ պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց մշտական օգտագործողները: Իսկ վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:
Ինչ վերաբերում է հողերի հարկման օբյեկտին, ապա նշենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատման արժեքը:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է, թե ովքեր են հողի հարկ վճարողները, եւ հարկվող օբյեկտների արժեքները: Մնում է` յուրաքանչյուր հարկատու քաջատեղյակ լինի իր իրավունքներից եւ պարտականություններից՝ կիրառելով դրանք ըստ անհրաժեշտության:




Լրահոս